Karnig Sarkissian - Troyi yerke Lyrics

Lyrics Troyi yerke - Karnig Sarkissian



Դաշնակ Դրօյի Երգը
Հայոց երկնքով անցէք հաւքեր իմ սիրուն,
Քաջ հայդուկից բարեւ տարէք դէպի տուն,
Սեւ արծուի պէս մոլոր օտար ափերում,
Դրօն հողին կարօտ մտաւ յավերժ քուն։
Արի դաշնակ Դրօ բազկիդ ուժը վեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր,
Ձայնիր քո քաջերին քնած թէ արթուն,
Փրկիր քո հայրենիք, չքնաղ Սուրմալու։
Շատ դահիճներ են ընկել բազկիդ հարվածից,
Չես վհատուել անգամ կրծքիդ խոր վէրքից,
Անվերջ զրկանք ես կրել քո կամքով արի,
Դու քաջ զինուոր ազգի ու գաղափարի։
Արի դաշնակ Դրօ բազկիդ ուժը վեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր
Ձայնիր քո քաջերին քնած թէ արթուն,
Փրկիր քո Հայրենիք, չքնաղ Սուրմալու։
Դաշնակցականի վայել աննկուն կամքով,
Պայքարել ես ապրել ազգիդ կարօտով,
Կարս ու Անի, Սուրմալու, Պիթլիս յիշելով,
Փակուել են աչքերդ յաւիտեան քնով։
Արի դաշնակ Դրօ բազկիդ ուժը վեր,
Հեծիր քո ճերմակ ձին, քշիր սարն ի վեր
Ձայնիր քո քաջերին քնած թէ արթուն,
Փրկիր քո Հայրենիք, չքնաղ Սուրմալու։




Karnig Sarkissian - Kharapaghi Engadznerin
Album Kharapaghi Engadznerin
date of release
01-01-2010




Attention! Feel free to leave feedback.