Tata Simonyan feat. 3.33 - Dzyune Halel Er Lyrics

Lyrics Dzyune Halel Er - Тата Симонян , 3.33



Ու նորից քեզ ներեցին (քեզ ներեցին)
Չէ որ դու սիրտ գերեցիր
Արևի տակ լիքը տեղ կա
Ջուր կա ամպի մեջ պահած
Որ ծաղիկը′ ինչպես երգը, չմնա սառած, ծարավ
Արմատները խորը հողում շունչն են պահում սերնդի
Եթե հույսդ կորցրել ես
Կյանքը կգա քեզ կգտնի
Որ աճի նա, որ ժպտա միշտ
(Ձյունը) Ձյունը հալել էր, ու մի ձնծաղիկ
Բացել էր աչքը, նայում էր երկինք
Առաջին անգամ արևը տեսել
Ուրախացել էր, ինքն էլ էր ծնվել
Բայց ինչ-որ մի ձեռք քաղել էր նրան
Եվ ինչո՞ւ այդպես, ո՞նց այդքան դաժան
Ինչո՞ւ հենց իրեն, պոկեց այն տղան
Ու նվիրեց իր սիրած աղջկան
Եթե քաղել ես ծաղիկը
Առանց մտածելու' չար թե՞ բարի
Ու նվիրել ես վարդերը արդեն մեկին
Գուցե առանց կարիք
Խոնավ հողից են պոկել
Բայց կյանքն ու հոգին ա կորել
Մնում ա բույրը մենակ
Ու գույնը փոխվում, դառնում մի տեսակ
Փոխանցի դու քո ժպիտը
Ու թող ապրի բնությունը
Հասկանալով, որ պոկելը դա ուղղակի
Մեր թուլությունն ա
Ու նորից քեզ ներեցին
Չէ որ դու սիրտ գերեցիր
Շնչում ա ծաղիկը հիմա
Արևի տակ քո նման գեղեցիկ...
Այդպես եղել է, կմնա այդպես
Որքան ծաղիկներ երգ դառան այսպես
(Ու նորից քեզ ներեցին)
Թև առան անցան, աշխարհը արար
Որ ուրախացնեն մարդկանց անդադար
Որ ծաղկեն նորից
(Ու նվիրել ես վարդերը արդեն)
Պարտեզներ սիրով
(Խոնավ հողից են պոկել)
Սոխակի երգի իր վարդի համար
Այսպես, թե այնպես
(Հասկանալով, որ պոկելը դա)
Կարևոր է, որ
(Ուղղակի մեր թուլությունն ա)
Սիրենք երգ ծաղիկ
(Ու նորից քեզ ներեցին)
Ու սիրենք իրար
(Շնչում ա ծաղիկը հիմա)
(Որ աճի նա, որ ժպտա)
Ծաղիկներ, ծաղիկներ գունավոր
Մարդիկ միշտ ձեր առաջ մեղավոր
Պոկում են կամ քաղում ձեր կյանքը
Որ զարդարեն իրենցն ամեն օր
Ծաղիկներ, ծաղիկներ գունավոր
Մարդիկ միշտ ձեր առաջ մեղավոր
Պոկում են կամ քաղում ձեր կյանքը
Որ զարդարեն իրենցն ամեն օր, ամեն օր
Հեռացող արևի հետքերով
Հեռացող արևի հետքերով
Մենք գնում ենք իրար հերքելով
Մենք ուզում ենք ծաղիկը ապրի
Ու փնտրում ենք ջուր մեր երգերում
Որ կտա մի քիչ հույս շնչելու
Նրանով իր հետ գույն ա բերում
Հողը կյանք էր տվել սիրելու
Ջուրը խոր արմատներ ու ներում
Մեկը ծաղիկը քաղեց
Քաղեց ու թաղեց
Մյուսը սերմերը հողին նկարեց
Մեկն էլ ուներ անհամար ծաղիկներ
Տալիս էր սիրո ու ծիծաղի տեղ
Մեկն էլ նայում էր դաշտին գունավոր
Որտեղ պարզ էր շատ ու սեր կար բա ոնց
Նայում ու ժպտում էր քո պես
Ծաղիկը բացվեց, դու պետք ա ապրես
Ծաղիկներ, ծաղիկներ գունավոր
Մարդիկ միշտ ձեր առաջ մեղավոր
Պոկում են կամ քաղում ձեր կյանքը
Որ զարդարեն իրենցն ամեն օր
Ծաղիկներ, ծաղիկներ գունավոր
Մարդիկ միշտ ձեր առաջ մեղավոր
Պոկում են կամ քաղում ձեր կյանքը
Որ զարդարեն իրենցն ամեն օր, ամեն օր




Tata Simonyan feat. 3.33 - Dzyune Halel Er - Single
Album Dzyune Halel Er - Single
date of release
10-07-2020



Attention! Feel free to leave feedback.