Sevak Khanagyan - Qami paroles de chanson

paroles de chanson Qami - Sevak Khanagyan



Խուլ ու համր են քամիները
Երբ հոգու խորքում անդունդ է
Իմ ընկերը մենությունն է դառնում
Ի՞նչ արժեք ունի քո սերը
Նա տալիս է պարզ այդ հարցը
Ամպերին, որ քո կերպարն են առնում
Ի՞նչ արժեն խենթի վերքերը
Որ բացել է քո այդ սերը՝
Գոյությունս փակելով իրենում
Քամի, քամի
Այդ ո՞ւր ես տարել տաք իմ հուշերը
Քամի, քամի
Դու տո՛ւր ինձ թևեր, որ հետևեմ քեզ
Քամի
Ես փակում եմ իմ աչքերը
Ու թվում է, թե տեսնում եմ
Այն ուղին, որ դեպի քեզ է բերում
Ստախոս էին աստղերը
Որ ասում էին, թե անպարտ է
Սերը այն հոգու, որ լույս է փնտրում
Քամի, քամի
Այդ ո՞ւր ես տարել տաք իմ հուշերը
Քամի, քամի
Դու տո՛ւր ինձ թևեր, որ հետևեմ քեզ
Քամի (Դու տո՛ւր ինձ թևեր, դու տո՛ւր ինձ թևեր)
Քամի (Որ սավառնեմ դեպի վեր ես)
Քամի (Դու տո՛ւր ինձ թևեր, դու տո՛ւր ինձ թևեր)
(Որ սավառնեմ դեպի վեր ես)
Քամի (Դու տո՛ւր ինձ թևեր, դու տո՛ւր ինձ թևեր)
(Որ սավառնեմ դեպի վեր ես)
Քամի (Դու տո՛ւր ինձ թևեր, դու տո՛ւր ինձ թևեր)
(Որ սավառնեմ դեպի վեր ես)




Sevak Khanagyan - Qami
Album Qami
date de sortie
28-03-2018

1 Qami




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.