Aida Arami - Bayc Togh (New Version) Songtexte

Songtexte Bayc Togh (New Version) - Aida Arami




Ես լսել եմ գիտես մանկուց
Որ ժամանակն է բժիշկ
Բայց չկա ոչ մի ճիշտ
Երբ թվում Էր գնաց, կորավ
Գետը մեր չորացավ
Բավականին անցավ
Շողքը քո բռնեցի, հանկարծ ու ես
Ու ձայնը քո ես լսեցի
Ու քեզ նորից սիրահարվեցի
Աչքերումդ գտա կրակ այրող
Եվ այնքան հարազատ
Եվ ընդմիշտ անավարտ
Բայց թող
Թող քեզ ամուր գրկեմ կարծես հավերժ
Թող խավարի անցյալը մեր
Սիրո արահետը մեզ տարել է դեպի ձմեռ
Թող կորչեն, թող թռչեն բառերը քո
Դարձել են փետուր քո թեթև մտքով
Հավատքս կոտրել երդվել էիր քո բոլոր սրբերով
Կարոտում եմ գիտես, մի քիչ
Իբրև ոչինչ չէր պատահել
Եվ մեզ ոչինչ չէր բաժանել
Նայիր որ զգում եմ հոգուտ խորքում
Որքան ես դու ինձնով շնչում
Փախչում ես, բայց լավ չես խաղում
Եվ թե նայում եմ հիմա ես երկնքին
Ու հարցնում եմ թե ինչ է քո մտքին
Գուցե և հարցս հասնի պատասխանին
Գիտես դժվար է քո գույնը չեմ գտնում
Երբ մեկ ժպտում ես մեկ լացում
Իսկ ես ոչինչ չեմ հասկանում
Բայց թող
Թող քեզ ամուր գրկեմ կարծես հավերժ
Թող խավարի անցյալը մեր
Սիրո արահետը մեզ տարել է դեպի ձմեռ
Թող կորչեն, թող թռչեն բառերը քո
Դարձել են փետուր քո թեթև մտքով
Հավատքս կոտրել երդվել էիր քո բոլոր
Բայց թող
Թող քեզ ամուր գրկեմ կարծես հավերժ
Թող խավարի անցյալը մեր
Սիրո արահետը մեզ, տարել է դեպի ձմեռ
Թող կորչեն, թող թռչեն բառերը քո
Դարձել են փետուր քո թեթև մտքով
Հավատքս կոտրել երդվել էիր քո բոլոր սրբերով




Aida Arami - Bayc Togh (New Version) - Single
Album Bayc Togh (New Version) - Single
Veröffentlichungsdatum
01-10-2024




Attention! Feel free to leave feedback.
//}