Garik & Sona - Bingyol paroles de chanson

paroles de chanson Bingyol - Garik & Sona



Երբ բաց եղան գարնան կանաչ դռները
Քնար դառան աղբյուրները Բինգյոլի
Շարվեշարան անցան զուգված ուղտերը
Յարս Էլ գնաց յայլաները Բինգյոլի
Շարվեշարան անցան զուգված ուղտերը
Յարս Էլ գնաց յայլաները Բինգյոլի
Անգին յարիս լույս երեսին կարոտ եմ
Նազուկ մեջքին, ծով-ծամերին կարոտ եմ
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ
Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի
Քաղցր լեզվին, անուշ հոտին կարոտ եմ
Սև աչքերով Էն եղնիկին Բինգյոլի
Մոլորվել եմ, ճամփաներին ծանոթ չեմ
Բյուր լճերին, գետ ու քարին ծանոթ չեմ
Ես պանդուխտ եմ, Էս տեղերին ծանոթ չեմ
Քույրիկ, ասա, որն Է ճամփան Բինգյոլի
Ես պանդուխտ եմ, Էս տեղերին ծանոթ չեմ
Քույրիկ, ասա, որն Է ճամփան Բինգյոլի
Որն Է ճամփան Բինգյոլի
Որն Է ճամփան Բինգյոլի




Garik & Sona - Bingyol
Album Bingyol
date de sortie
11-03-2018




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.