Άλκηστις Πρωτοψάλτη - Aperanto Keno paroles de chanson

paroles de chanson Aperanto Keno - Άλκηστις Πρωτοψάλτη



Ամեն երեկո անուրջներն են այցելում,
Եվ ես մի ուրվական եմ փակված իմ աշխարհում,
Մի տխրամած ստվեր որ շրջում է դաշտերում,
Ով իր կորցրած հին արահետն է կրկին փնտրում:
Ամեն երեկո անուրջներն են այցելում,
Եվ ես մի մոլորակ եմ անսահման տիեզերքում,
Հողմահար տերև, որ սյուքից է օրորվում,
Ով սոխակի նման իր երգերն է կարոտած երգում:
Կրկներգ
Անցնում են բոլոր տարիները երիտասարդության,
Եվ մարում են մեր հուշերը անհոգ մանկության:
Մոխրանում են բոլոր օրերը հին,
Սահում թեթև ամպի պես,
Անէանում դառնում երազ,
Եվ թռչում հեռուներ,
Դեպի հեռուներ ...
Ամեն երեկո անուրջներն են այցելում,
Եվ ես մի թափառող նավ եմ ալեկոծ ծովում,
Հուզառատ մի ամպ, որ պորթկում է և արտասվում,
Ով քամիների հետ լուռ սահում է մով երկնքում:
Ամեն երեկո վերջալույսն է ավարտվում,
Լուսինն է բոսորանում լույս ցոլելով ծովում,
Խավար տիեզերքից աստղերն են լուռ շողշողում,
Կարծես կախարդական մի հեքիաթ է մութ երկնքում:
Կրկներգ
Անցնում են բոլոր տարիները երիտասարդության,
Եվ մարում են մեր հուշերը անհոգ մանկության:
Մոխրանում են բոլոր օրերը հին,
Սահում թեթև ամպի պես,
Անէանում դառնում երազ,
Եվ թռչում հեռուներ,
Դեպի հեռուներ ...




Άλκηστις Πρωτοψάλτη - Sto Oraiotero Simeio
Album Sto Oraiotero Simeio
date de sortie
06-11-2007




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.