3.33 - Apsos текст песни

Текст песни Apsos - 33.3



Ես ափսոսում եմ մարդկանց, որ իրանց բախտը կորցրել են
Ովքեր փորձել ու չեն գտել էս կյանքի նոր ձևը
Ափսոս որ ծաղիկները ասֆալտից դուրս եկած
Քաղեցի, բերեցի, բայց նրանք քեզ դուր չեկան
Ափսոս մարդիկ ուժեղ ու խելացի գնացին
Թույլերն էլ մնացին, հաղթեցին ու նեղացրին
Մնացածին, ովքեր նստել ու ափսոսում են
Որ լավ էր ամեն ինչ հիմա, իսկ հիմա մութ փոսում են
Ես ափսոսում եմ որ ժամանակն ա որոշում
Էսօր քեզ են սիրելու, թե ուրիշին
Ով որ շատ ա երևում տարածքում, դառած տուն ու զառանցում
Ես ձեզ սիրում եմ, բայց վերացնում
Էն ինչ որ մնացել էր, վաղուց հնացել ա
Մոռացվել, չորացել ա կորած սերը
Մնաց ուղիղ իրեք քայլ ու վերջ արդեն հասել եմ
Ափսոս շատ փնտրեցի ու ափսոս ուշացել եմ
Ափսոս ուշացել եմ
Ժամանակը զգուշացրել էր
Որ չպիտի լսեմ հուշարարի հուշածները
Ափսոս տանջվել ու այդքան զգույշ անցել եմ
Էն ճանապարհը, որը արդեն վերացել ա
Քարոզում, լացում, կռվում, հուզվում, երազում
Վազում, չհասնում, ափսոսում, վերացնում
Հետո փոշմանում, կոշտանում
Ափսոս նույնն ենք մնում ու ուրիշը չենք դառնում
Քարոզում, լացում, կռվում, երազում
Վազում, չհասնում, ափսոսում, վերացնում
Հետո փոշմանում, չարանում, կոշտանում
Ափսոս նույնն ենք մնում ու ուրիշը չենք դառնում
Իզուր են մարդիկ փողեր դիզում, որ արեն Փարիզում
Սովորում մի քանի լեզու, արտասանում հանդեսում
Պատմում, որ կարդացել են Փոքրիկ Իշխանը
Իսկ կողքից նայում ու ասում են ինչ լավա
Ինձ բավ ա, չեմ ուզում լսել ուրիշներից ցիտատներ
Որոնց հեղինակները չէին էլ գիտակցել
Թե իրենց ասածը ով ա ցիտելու ու որտեղ
Որ իմացան նրանց կբռնեն ու կմորթեն
Իզուր ա անձրևը անձրևանոցս լիզում
Նա ինձ չի թրջելու ես թրջվել չեմ ուզում
Բայց ափսոս գուցե այդ օրվա անձրևը
Պիտի թրջեր ինձ ու տար իր հարցերը
Հարցեր որ կան, բառեր պոկված
Հարցական նշան′ իզուր դրված
Ու մի սրվակ մեջը թույն
Ես էլ կանգնած հեռվում
Ափսոս Ռոմեոն ու Ջուլիետը տենց շուտ են մեռնում
Ափսոս ուշացել եմ
Ժամանակը զգուշացրել էր
Որ չպիտի լսեմ հուշարարի հուշածները
Ափսոս որ տանջվել ու այդքան զգույշ անցել եմ
Էն ճանապարհը, որը արդեն վերացել ա
Քարոզում, լացում, կռվում, հուզվում, երազում
Վազում, չհասնում, ափսոսում, վերացնում
Հետո փոշմանում, կոշտանում
Նույնն ենք մնում ու ուրիշը չենք դառնում
Քարոզում, լացում, կռվում, երազում
Վազում, չհասնում, ափսոսում, վերացնում
Հետո փոշմանում, չարանում, կոշտանում
Ափսոս նույնն ենք մնում ու ուրիշը չենք դառնում



Авторы: F3lbeat


3.33 - 3.33
Альбом 3.33
дата релиза
07-09-2020




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.