Aram MP3 feat. Iveta Mukuchyan - Dashterov текст песни

Текст песни Dashterov - Aram MP3 , Iveta Mukuchyan



Մարմար մարմինդ դալար
Իմ յարի բոյը չինար
Թամամ աշխարհ ման եկա
Նախշուն ջան ես քեզ գտա
Էրվում եմ, էրվում եմ
Իմ սրտի մեջ կարոտ
Հեռվում եմ, հեռվում եմ
Երբ եմ գալու քեզ մոտ
Սիրտդ քար է, անջիգյար
Ինձ թողել ես առանց յար
Ես տխուր ու դարդիման
Ուռենու բախտի նման
Էրվում եմ, էրվում եմ
Իմ սրտի մեջ կարոտ
Հեռվում ես, հեռվում ես
Երբ ես գալու ինձ մոտ
Օտար ու ամայի ճամփեքով
Քեզ հասնեմ արևոտ երկնքով
Դաշտերով, լեռներով, ձորերով
Մոտդ եմ գալիս
Անհամբեր է սիրտս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Որ գրկեմ յարիս
Տուն արի հոգիս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Մոտդ եմ գալիս
Դու ես ուշքն ու միտքս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Որ գրկեմ յարիս
Վերջ տուր տանջանքիս
Անքուն եմ զօր ու գիշեր
Նորից քեզ եմ ես հիշել
Ցորենի խանձած արտեր
Թողել ես դու ինձ անտեր
Վայ լե լե, վայ լե լե
Շատ եմ քեզ կարոտել
Դե քելե, դե քելե
Աչքս է ջուր կտրել
Օտար ու ամայի ճամփեքով
Քեզ հասնեմ արևոտ երկնքով
Դաշտերով, լեռներով, ձորերով
Մոտդ եմ գալիս
Անհամբեր է սիրտս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Որ գրկեմ յարիս
Տուն արի հոգիս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Մոտդ եմ գալիս
Դու ես ուշքն ու միտքս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Որ գրկեմ յարիս
Վերջ տուր տանջանքիս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Մոտդ եմ գալիս
Անհամբեր է սիրտս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Որ գրկեմ յարիս
Տուն արի հոգիս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Մոտդ եմ գալիս
Դու ես ուշքն ու միտքս
Դաշտերով, լեռներով, ձորերով
Որ գրկեմ յարիս
Վերջ տուր տանջանքիս



Авторы: Iveta Mukuchyan, Avet Barseghyan, Aram Sargsyan


Aram MP3 feat. Iveta Mukuchyan - Dashterov
Альбом Dashterov
дата релиза
11-02-2017



Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.