Iveta Mukuchyan - Hayastan Jan текст песни

Текст песни Hayastan Jan - Iveta Mukuchyan



Լեռների հո-հովը կպաչի դաշտը կակաչի
Քեզ իմ սիրտը կկանչի, ի'մ Հայաստան ջան:
Հեռուներ, հե-հեռավոր ափեր ձեզ կասեմ հաջող,
Քեզ բարեւ կտամ իմ հող, ի'մ Հայաստան ջան:
Ինձ համար իմ լեռների աշխարհ ամենալավն ես,
Ինձ համար դու ամենաարդար ու հարազատն ես:
Սարերիցդ մի սարը ես եմ,
Ծիրանիդ մի ծառը ես եմ,
Անունիդ մի տառը ես եմ,
Ի'մ անուշ Հայաստան ջան:
Արեւիդ մի շողը ես եմ,
Երգերիդ մի տաղը ես եմ,
Քո կարոտն առնողը ես եմ,
Ի'մ անուշ Հայաստան ջան:
Գետերի հա-հարազատ հունով ջուրը կհոսի,
Սիրտս հետդ կխոսի, ի'մ Հայաստան ջան:
Դարերից հո-հորովելներից երգդ կլսեմ,
Ու քեզ նորից կասեմ ի'մ Հայաստան ջան:
Ինձ համար իմ լեռների աշխարհ ամենալավն ես,
Ինձ համար դու ամենաարդար ու հարազատն ես:
Սարերիցդ մի սարը ես եմ,
Ծիրանիդ մի ծառը ես եմ,
Անունիդ մի տառը ես եմ,
Ի'մ անուշ Հայաստան ջան:
Արեւիդ մի շողը ես եմ,
Երգերիդ մի տաղը ես եմ,
Քո կարոտն առնողը ես եմ,
Ի'մ անուշ Հայաստան ջան:




Iveta Mukuchyan - Hayastan Jan
Альбом Hayastan Jan
дата релиза
11-08-2017




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.