Nersik Ispiryan - Leran Lanjin текст песни

Текст песни Leran Lanjin - Nersik Ispiryan



Լեռան լանջին խոր նիրհում են ֆիդայիներ հավիտյան
Ազատ քնել միշտ սիրում են զավակները բնության
Եկեք գնանք, հայ օրիորդներ, հասնինք այնտեղ′ Սիմ լեռան
Ազգի պաշտպան ֆիդայիներ մեզի համար հող մտան
Եկեք գնանք, հայ օրիորդներ, հասնինք այնտեղ' Սիմ լեռան
Ազգի պաշտպան ֆիդայիներ մեզի համար հող մտան
Հասնինք քաջաց սուրբ գերեզման, թափինք արցունք աչքերից
Մեր հայրենեաց հողին պաշտպան′ զրկվեցանք քաջերից
Ահա հասանք, հայ օրիորդներ, երգենք մեղմիկ, միասին
Ցանենք ծաղիկ, թափենք արցունք, հարգանք նրանց սուրբ շիրմին
Ահա հասանք, հայ օրիորդներ, երգենք մեղմիկ, միասին
Ցանենք ծաղիկ, թափենք արցունք, հարգանք նրանց սուրբ շիրմին
Հյուսենք պսակ իրենց շիրմին' վարդ, մանիշակ, մեխակից
Երդվենք նրանց հիշատակին չվախենանք տաջիկից
Մեզի համար զոհ գնացին Սիմոնի պես վեհ քաջեր
Խոր ննջում են լեռան լանջին' ազատության մարտիկներ
Մեզի համար զոհ գնացին Թաթուլի պես վեհ քաջեր
Խոր ննջում են Ղարաբաղի′ ազատության մարտիկներ
Մեզի համար զոհ գնացին Դուշմանի պես վեհ քաջեր
Խոր ննջում են Ղարաբաղի′ ազատության մարտիկներ
Մեզի համար զոհ գնացին Տուդուլի պես վեհ քաջեր
Խոր ննջում են Ղարաբաղի' ազատության մարտիկներ



Авторы: Nersik Ispiryan


Nersik Ispiryan - Veradarz Akunqnerin
Альбом Veradarz Akunqnerin
дата релиза
14-05-2012




Внимание! Не стесняйтесь оставлять отзывы.