Garik & Sona - Mute Enkel A Lyrics

Lyrics Mute Enkel A - Garik & Sona



Կաթից մածուն մերել եմ
Զորո ֆիլմը նորից դրել, նայել եմ
Աչքս ճամփիդ սառել է
Մերդ առավոտից կյանքս կերել է
Տան գործերը արել եմ
Ճաշը եփել, լվացք արել, փռել եմ
Մազիս հյուսքը հյուսել եմ
Դեղին փոռիկներով շորս հագել եմ
Մութը ընկել ա
Սիրուն յարս դաշտում կորել ա
Դաշտում կորել ա
Չլնի յարիս գելը կերել ա
Չլնի յարիս գելը կերել ա
Ախ, էդ անտեր գելը...
Քեզ հիշատակ ինձանից
Պապուս թուր-թվանքը′ կախած խալիից
Թե վրա տա թշնամին
Կինոն հիշիր, արագ նայիր աչքերիս
Սմբակի ձայն որ լսես
Ձիուն նստած' հաղթած գալիս եմ, ես
Զով գիշեր ա, արծաթ լուսին
Ծիտը ծրտել ա, լա, լա ուսին
Մութը ընկել ա
Սիրուն յարս դաշտում կորել ա
Դաշտում կորել ա
Չլնի յարիս գելը կերել ա
Չլնի յարիս գելը կերել ա
Ախ, էդ անտեր գելը...
Վախ, ինչ լավ էր իրար հետ...
Պար գանք մի քայլ առաջ, մի քայլ հետ
Երկու քայլ էլ գնանք կողք
Նստենք թախտին, ուտենք բողկ...
Մութը ընկել ա
Սիրուն յարս դաշտում կորել ա
Դաշտում կորել ա
Չլնի յարիս գելը կերել ա
Չլնի յարիս գելը կերել ա
Ախ, էդ անտեր գելը...



Writer(s): Arman Aghajanyan, Shushan Petrosyan


Garik & Sona - Zngl
Album Zngl
date of release
10-07-2021




Attention! Feel free to leave feedback.