Hripsime Hakobyan - Tarorinak - Live paroles de chanson

paroles de chanson Tarorinak - Live - Hripsime Hakobyan



Կորել է իմ հոգու խաղաղությունը
Արդեն գարուն է, բայց անձրևն ու ձյունը
Գալիս են անընդհատ
Ու այս ամենը շատ տարօրինակ է
Էլի չկաս, էլի հիմա մենակ եմ
Գնում ես դու' հենց այդ ժամանակ եմ
Արժեքը քո ես զգում
Առանց քեզ իմ հոգում մեծ ավերակ է
Երբեք, երբեք էլ քեզ չեմ հասկանա ես
Թվում է ինձ մեկ-մեկ, թե սատանա ես
Ու մեկ էլ դու հանկարծ'
Բարի հրեշտակ դարձած, ժպտում ես
Թվում է ինձ մի պահ, թե ինձ օտար ես
Հետո հիշում եմ, թե ինչպես գտա ես
Քեզ իմ կյանքի ճամփին
Սիրո օրերն իմ հին անգին են
Ամառային տաք անձրևի պես դու
Անսպասելի գալու ես, ու քեզ ներելու եմ
Նորից ու նորից, գրկելու եմ ամուր
Ու՞ր ես, ու՞ր ես, արի'ր, սիրտը իմ մի այրի'ր
Ինձ ողջ սերը քո տուր
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ կարոտում եմ
Խելագարվում եմ քեզ համար ու քեզ ատում եմ
Թվում է ինձ'քեզ հետ անջուր անապատում եմ
Դու տանջում ես ինձ, բայց քեզ կարոտում եմ
Հեռանում եմ, բայց ես հավատում եմ
Գիտեմ, որ չես ստում, գիտեմ, որ քո սրտում եմ
Բայց, ա՜խր, ես քեզ հետ անջուր անապատում եմ
Կորել է իմ հոգու խաղաղությունը
Արդեն գարուն է, բայց անձրևն ու ձյունը
Գալիս են անընդհատ
Ու այս ամենը շատ տարօրինակ է
Գիտեմ' շուտով իմ դուռը թակելու ես
Գալու ես, կյանքը իմ խորտակելու ես
Բայց փրկություն չկա
Ես իմ սիրո ցմահ գերին եմ
Ու ամառային տաք անձրևի պես դու
Անսպասելի գալու ես, ու քեզ ներելու եմ
Նորից ու նորից, գրկելու եմ ամուր
Ու՞ր ես, ու՞ր ես, արի'ր, սիրտը իմ մի այրի'ր
Ինձ ողջ սերը քո տուր
Չէ', կարոտում եմ
(ԿՐԿՆԵՐԳ)
Քեզ կարոտում եմ
Խելագարվում եմ քեզ համար ու քեզ ատում եմ
Թվում է ինձ'քեզ հետ անջուր անապատում եմ
Դու տանջում ես ինձ, բայց քեզ կարոտում եմ
Հեռանում եմ, բայց ես հավատում եմ
Գիտեմ, որ չես ստում, գիտեմ, որ քո սրտում եմ
Բայց, ա՜խր, ես քեզ հետ անջուր անապատում եմ
Կորել է իմ հոգու խաղաղությունը
Արդեն գարուն է, բայց անձրևն ու ձյունը
Գալիս են անընդհատ
Ու այս ամենը շատ տարօրինակ է



Writer(s): Richard Madlenyan, Vahram Petrosyan


Hripsime Hakobyan - Live in Concert (Xostovanutyun Concert 2018)
Album Live in Concert (Xostovanutyun Concert 2018)
date de sortie
25-07-2019




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.