3.33 - Iroq Siroxin paroles de chanson

paroles de chanson Iroq Siroxin - 33.3



Դու անցար սարերի վրայով
Ու ժպտաց ծովը քեզ նայող
Իսկ ես մի մարդ եմ փողոցում' լուռ քայլող
Ինձ տեսնել չես կարող, դու տերև ես պարող
Քամու դեմ անկարող, նրան միշտ խանգարող
Ու երբ անցնի անտառով, իր հետ փոշի ման տալով
Նրան հասի հազալով, հուզված վազի ասելով
Որ հոգնեցիր սպասելով, ինքդ քեզ վնասելով
Նրա տված դասերով, կյանքդ մենակ կիսելով
Արևի հետ ու լուսնի, որոնց դու չես հասնի
Ու մի մասնիկ աստղից մի օր քեզ կտեսնի
Կգա քո մոտ երևի վերևից' երկնքի կեղևից
Ցույց կտա իմ տեղը քեզ ու քո տեղը ինձ
Ու թող ժամացույցը լինի քո ապացույցը
Որ սիրտդ շատ փափուկ ա' ապակուց չի
Ու քեզ քամին կթողի, ճամփեն հաստատ կփոխի
Կանցնի մշուշը ու նորից դու ծնունդ կառնես հողից
Կաճես ինչպես ծաղիկ, խոնավ մաքուր ցողից
Ու չես դառնա մոխիր' կյանքդ քեզ չի թողի
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին
Դու անցար, գնացիր, ինձ չտեսար, չլսեցիր
Մոռացար, չկանչեցիր, չասեցիր կգաս վեցին
Չորացավ ընդմիշտ կեչին, նորաբաց օրվա կեսին
Մոռացար, չհիշեցիր, քեզ տեսար ծովի մեջից
Իսկ ծովի մեջ տաք ու մեծ արև արտացոլվեց
Կարծես արքա զոհվեր, հետո ջրում թաղվեր
Քամին էր խախաղվել, փոշին էր սաղ ավլել
Ամպի մեջ թավալվել, ուզում էր խաղալ վեր
Բայց պետք են տաղանդներ, չկան ավաղ արդեն
Դատարկ սաղավարտներ, դեմքեր սակավադեր
Կիսադատարկ դահլիճ, կիսահարբած դահիճ
Արքա որը գահից, հասավ մահվան մահիճ
Դու անցար սարերի վրայով, ու ժպտաց ծովը քեզ նայող
Իսկ ես մի մարդ եմ փողոցում լուռ քայլող' ինձ տեսնել չես կարող
Քեզ պետք էլ չի, էլ չեմ կանչի, կսպասեմ ձյունը հալչի
Կսպասեմ ցուրտը կորչի, ու արջը դուրս գա որջից
Դու կաճես ինչպես ծաղիկ, կանաչած խոնավ հողից
Ու չես դառնա մոխիր' կյանքը քեզ չի թողի
Կսիրես հաստատ ու կգտնես քեզ իրոք սիրողին
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին
Կսիրես ու կգտնես քեզ իրոք սիրողին
Ով որ քո պես երկար փնտրում էր իր ուղին



Writer(s): F3lbeat


3.33 - Grak
Album Grak
date de sortie
28-05-2016




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.