3.33 - Մեղեդի paroles de chanson

paroles de chanson Մեղեդի - 33.3



Նա քեզ գտավ փողոցում
Հարցրեց ինչի ես լացում
Աչքերը քո խոնավ փակել էիր, չէիր բացում
Նա քո կողքին նստեց
Օգնել էր քեզ փորձում
Բայց մոռացել էր, որ օձին չեն տաքացնում
Դու պատմեցիր մի անհեթեթ պատմություն
Նա հավատաց, առաջարկեց օգնություն
Մի քիչ չեմուչում
Իբր չես ուզում
Իբր շատ ես հուզվում
Ապրում ես իզուր
Ու նա քեզ հավատաց
Բոլոր փողերը հավաքած պատրաստ էր քեզ տալ, հաստատ, անկասկած
Դու էլ առիթը բաց չթողեցիր
Նրա հետ գնացիր
Ու նրա տրորեցիր
Նա հերթական զոհն էր կապույտ աչքերիդ
Սիրահարված հիմար, իսկ դու հոգնել ես վարդերից
Բարդ էր ինձ, էս ներկայացումը դիտել պարտերից
Նա սիրել չգիտեր, իսկ դու հոգնել ես կարճ դերից
Էս մեղեդին քոնը չի' տեղը դիր
Ուրիշ կիթառ գտի' քո դիմակի տակ մտի
Ու թե գտնես մատիտ' գրի պատին
Մի քանի տող լավի մասին' մի քանի տող վատի
Էս մեղեդին քոնը չի, տեղը դիր
Ուրիշ կիթառ գտի, քո դիմակի տակ մտի
Ու թե գտնես մատիտ, գրի պատին
Մի քանի տող լավի մասին, մի քանի տող վատի
Եկար թաքուն, էլի տաքուկ ակումբներից
Խառնելով անունները երկրպագուներիդ
Մոռացած նրանց նույնանման դեմքերը
Մաքրեցիր դեմքիդ մոդայիկ գույները
Բոլորի հետ ու մենակ
Գուցե մի օր ունենաս
Էն ինչը միշտ փնտրել ես' չտալով ոչ մի վնաս
Կամ էլ տանը մնաս
Տունը, որ դառել ա բանտ
Եղանակն էլ կատաղել ա, մեկ կայծակ ա մեկ շանթ
Իսկ նա քեզ հավատաց
Որ սիրում ես հավասար
Տվեց քեզ ամեն ինչ
Դու ուզածիդ հասար
Նրան հիմա կասես' էլ հարմար չենք իրար
Կասես շատ հանգիստ, դա քո խոսքն ա սիրած
Կպոկես վերջին լարը
Կլռի կեսից կիթառը
Մեղեդին էլ չի լինի
Տեղը դիր վերջին գինին
Մի տար հետդ սիրտը, հերթական, կոտրված
Պատին քեզնից մնաց, երկու տառ խզբզած
Էս մեղեդին քոնը չի' տեղը դիր
Ուրիշ կիթառ գտի' քո դիմակի տակ մտի
Ու թե գտնես մատիտ' գրի պատին
Մի քանի տող լավի մասին' մի քանի տող վատի
Էս մեղեդին քոնը չի, տեղը դիր
Ուրիշ կիթառ գտի, քո դիմակի տակ մտի
Ու թե գտնես մատիտ, գրի պատին
Մի քանի տող լավի մասին, մի քանի տող վատի



Writer(s): F3lbeat


3.33 - Grak
Album Grak
date de sortie
28-05-2016




Attention! N'hésitez pas à laisser des commentaires.